Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

ԶԼՄ-ներ, մեր վերջը եկել է

ԶԼՄ-ներ, մեր վերջը եկել է
24.05.2013 | 18:53

Փակ շուկային առնչվող հարցերից ու ընդհանրապես լրատվամիջոցների ներկայացուցիչներից մշտապես ճողոպրող, պատեհ-անպատեհ կնոջն օգնության կանչող, ԱՄՆ ոտք դնել չկարողացող Սամվել Ալեքսանյանն իր համար նոր հորիզոններ է բացում: Գործընկերներ, զգուշացեք, լրատվական դաշտ է ներխուժում մոնոպոլիան՝ Ալեքսանյան Սամվելը «տոպկող» կայք է բացում, բայց նաև խառնում է, թե իրականում ինչի համար են ԶԼՄ-ները: Նախօրեին նրա «գործարար միտքը» նոր գաղափարներ է երկնել. «Սայթն ուժ ա, պետք ա, որ ինչ գրեն, իմ աշխատողները տոպկեն»: Փաստորեն, Ալեքսանյանի պատկերացմամբ, «սայթերը» «տոպկող» գործիք են, ինքն ինչ ուզի՝ կանի, աշխատողներն էլ կաշվից դուրս պիտի գան այդ անօրինականությունները «վավերացնելու» ու նրան քննադատողներին «տոպկելու» համար:
Բաց է մնում մեկ հարց. Լֆիկն իր «սայտի» հարցերին կպատասխանի՞, թե կասի՝ դիմեք տիկին Շողերին:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3840

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ